Սիրելի քաղաքացիներ, վաղը՝ օգոստոսի 7-ին ժամը 9։00 կազմակերպվելու են Քասախ գետի հունը կոշտ կենցաղային թափոններից մաքրելու աշխատանքներ։
Մաքրման աշխատանքների անցկացման վայրերը՝
https://goo.gl/maps/P8e9wo9o2W8sPaFNA
https://goo.gl/maps/uCqwv573cMJTw1H5A
Նախատեսվող մաքրման աշխատանքներին կմասնակցեն շուրջ 300 քաղաքացի, շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներ։
Միջոցառմանը կմասնակցի շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը։
Միջոցառումը նպատակ ունի ձևավորել նոր մշակույթ, երբ մեզնից յուրաքանչյուրը, լինի ոլորտի քաղաքականության պատասխանատու, համայնքի անդամ, թե զբոսաշրջիկ, գիտակցի իր դերի կարևորությունը բնապահպանական աղետների մեղմման գործում։
Միայն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակության արդյունավետ փոխգործակցության արդյունքում է հնարավոր արձանագրել ցանկալի արդյունքներ ամենակարճ ժամկետներում: