Նորություններ
-
22 ապրիլ 2021
Ապրիլի 22-ը «Երկրի օրն» է
Նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել իրենց շրջակա միջավայրի և Երկիր մոլորակի վրա։
-
22 ապրիլ 2021
Սպիտակ արագիլները և մարդիկ. կոնֆլիկտների լուծում
Շրջակա միջավայրի նախարարությունը պարբերաբար բողոքներ է ստանում տարբեր անձանցից և ընկերություններից` սկսած տեղի բնակիչներից մինչև բջջային հեռախոսային ընկերություններ: Մարդիկ և ընկերությունները բախվում են նույն խնդրին. սպիտակ արագիլները բնադրում են իրենց տարածքում և խոչընդոտում են ջրահեռացման համակարգի պատշաճ շահագործմանը, բջջային հեռախոսների ընկերության ալեհավաքի համակարգի աշխատանքը և այլն:
-
22 ապրիլ 2021
Ահազանգ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում կատարված ծառահատումների վերաբերյալ
2021 թվականի ապրիլի 17-ին «Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում կատարված ծառահատումների վերաբերյալ տեղադրված լուսանկարների հիման վրա Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրություն էր ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։
-
22 ապրիլ 2021
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով հատուկ հանձնակատար Ջոն Քերիի գլխավորած կլոր սեղանի ժամանակ բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների մասին
ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով հատուկ հանձնակատար Ջոն Քերիի անձնական հրավերով Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է նախարարական կլոր սեղանին։ Միջոցառումը նախորդում էր ապրիլի 22-ին կայանալիք առաջնորդների համաշխարհային գագթնաժողովին, որը նախաձեռնվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից՝ ի նշան ԱՄՆ նոր վարչակազմի պատրաստակամությանը՝ միանալու կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարին։
-
21 ապրիլ 2021
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (ԿԲՀ) տարածաշրջանային տնօրեն Թոբիաս Մյունխմայերին
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը, Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ. Գրիգորյանը, Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Արման Վերմիշյանը։