ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.08.2021
Հիշեցնում

Հիշեցնում ենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է ս.թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 12-ը Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 26-րդ համաժողովին Հայաստանի Հանրապետության պատվիրակության ձևավորման աշխատանքները։
Պատվիրակության կազմում` սեփական միջոցներով մեկնել ցանկացողները մինչև ս․թ․ սեպտեմբերի 3-ը կարող են ուղարկել իրենց հայտերը /նաև կենսագրական տվյալները/ press@env.am հասցեով։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 011 818 552 հեռախոսահամարով։