Նորություններ
-
4 օգոստոս 2021
Սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը
Շրջակա միջավայրի նախարարությունը 2021 թվականի մարտի 25-ից մեկնարկել էր Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլը։ Համաձայն Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թ. հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել էր 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա, որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակում 2021 թ. օգտագործման համար սահմանվել էր առավելագույնը 250 տոննա չափաքանակ։
-
3 օգոստոս 2021
Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են սպիտակ արագիլների աղտոտման հնարավոր աղբյուրների և պատճառների բացահայտմանն ուղղված աշխատանքները
Հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում սպիտակ արագիլների փետուրների անհայտ նյութով աղտոտման դեպքերն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում հայտնաբերված աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող Մասիս քաղաքի աղբավայրում առկա ձկնաբուծարանների թափոնների (ձկան փորոտիքը և այլն) վերաբերյալ փաստերը,...
-
3 օգոստոս 2021
Քասախ գետի հունի մաքրման աշխատանքներ
Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն տեղյակ եք, սույն թվականի օգոստոսի 7-ին ժամը 9։00 կազմակերպվելու են Քասախ գետի հունը կոշտ կենցաղային թափոններից մաքրելու աշխատանքներ։
-
3 օգոստոս 2021
Ագրոօդերևութաբանական դիտարկումներ
Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Դիտված տեղումները փոքր-ինչ դժվարեցրել են դաշտային աշխատանքները, սակայն բարձրացրել են հողի արդյունավետ խոնավության պաշարները։
Լեռնային շրջաններում սկսվել է հացահատիկային մշակաբույսեր
-
2 օգոստոս 2021
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար