Նորություններ
-
10 հունվար 2022
Տեղի է ունեցել Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքներն ամփոփող հերթական հանդիպումը
Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է հերթական ընդլայնված խորհրդակցությունը՝ ամփոփելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։
-
10 հունվար 2022
Հանրապետության գետերում ջրի ելքերը հունվարի 9-10-ը
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։
-
10 հունվար 2022
2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը
Առաջին ալիքը թեմայի շուրջ շահագրգիռ կողմերի հետ քննարկում է կազմակերպել։
-
10 հունվար 2022
Առաջին ալիքի անդրադարձը Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության միջոցառումների ընթացքին
Առաջին ալիքի անդրադարձը Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության միջոցառումների ընթացքին։
-
7 հունվար 2022
Սևանա լճի վրա հատուկ հերթապահությունը շարունակվում է. լճից դուրս է բերվել 57 ապօրինի ձկնորսական ցանց, առգրավվել է 36 հատ «Սիգ» տեսակի ձուկ
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության միջոցառումների շրջանակում այսօր Սևանա լճից դուրս է բերել 57 ապօրինի ձկնորսական ցանց և առգրավվել է 36 հատ «Սիգ» տեսակի ձուկ։