30.03.2022
                        «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հյուրընկալվել էր Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության և պառլամենտի ներկայացուցիչների պատվիրակությունը
                                                
                                                «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հյուրընկալվել էր Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության և պառլամենտի ներկայացուցիչների պատվիրակությունը, որը Հայաստան է ժամանել «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում:
«Թվինինգ» ծրագիրը ԵՄ-ի կողմից լավ փորձարկված գործիք է, որի միջոցով աջակցություն է տրամադրվում միմյանց հետ համագործակցող կառավարությունների գերատեսչություններին։ Ծրագիրը միտված է կենսաբազմազանության պահպանությանը և եվրոպական չափանիշներին համապատասխանեցմանը։
Հյուրերը ծանոթացան «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմությանը, հարուստ և եզակի կենսաբազմազանությանը, շրջեցին թանգարանում և արգելոցի տարածքում:
 
 
                       
                       
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                        




