Նորություններ
-
8 հուլիս 2022
Շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչություն
Վարչության պետ՝ Նոնա Բուդոյան, գլխավոր մասնագետ՝ Մարինե Սարիբեկյան, ավագ մասնագետ՝ Անի Ղուկասյան, «իԳործ» ծրագիր՝ Տաթևիկ Մանուչարյան։
-
8 հուլիս 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանը և Արամ Մեյմարյանը ընդունել են Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) ներկայացուցիչներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթությունները, հնարավոր համագործակցության ընդլայնման ձևաչափերը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
-
7 հուլիս 2022
«Արփի լիճ» ազգային պարկում սկսվում է դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանը
Համեցեք «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ, հիանալու այս գեղեցկությամբ:
-
7 հուլիս 2022
Քննարկվել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը
Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ։ Քննարկվել և դրական եզրակացություն է ստացել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը։
-
6 հուլիս 2022
Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի
«Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն զարգացման» միջազգային համաժողովի «Սևանա լճի էկոհամակարգի կառավարման հիմնական մարտահրավերների, դրա պահպանման և կայուն զարգացման հեռանկարների վերաբերյալ» պանելային քննարկման ժամանակ պետական, գիտական և քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են Սևանա լճի հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը։