16.10.2022
Ջրային քաղաքականության վարչություն
Վարչության պետ՝ Լիլիթ Աբրհամյան, գլխավոր մասնագետ՝ Լիանա Ալիխանյան, ավագ մասնագետ՝ Մարինե Պողոսյան, մասնագետ՝ Էդվարդ Բադալյան
Վարչությունն իր խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները.
- ջրային ռեսուրսների պահպանության, ողջամիտ օգտագործման և վերականգնման ոլորտի քաղաքականության ծրագրերի ու ռազմավարությունների մշակում և դրանց իրականացման գործընթացի ապահովում,
- ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության ոլորտին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակում,
- ջրային ռեսուրսների վիճակի մոնիթորինգի իրականացման, կադաստրների ու ռեգիստրների վարման, ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման կարգերի մշակում,
- տնտեսության մեջ ջրային ռեսուրսների պահպանության տեսանկյունից լավագույն հասանելի տեխնոլոգիաների օգտագործման խթանման քաղաքականության մշակում,
- ջրային ռեսուրսների պահպանության ոլորտում գործարար և ներդրումային միջավայրի բարելավման և զարգացման, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների մշակում,
- շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության շրջանակներում Վարչության գործառույթների մասով մասնագիտական կարծիքի տրամադրում,
- կանաչ տնտեսության խթանմանն ուղղված քաղաքականության մշակման գործընթացի իրականացում՝ իր իրավասությունների շրջանակում,
- ջրային ռեսուրսների պահպանության ոլորտի էկոլոգիական իրազեկման, մշակույթի, դաստիարակության քաղաքականության, ծրագրերի և ռազմավարությունների, էկոլոգիական գիտության և կրթության ռազմավարության հիմնական ուղղությունների մշակման աշխատանքների իրականացում՝ իր իրավասությունների շրջանակում,
- Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի՝ շրջակա միջավայրի ոլորտին վերաբերող բաժինների և կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքների իրականացում՝ ջրային ռեսուրսների պահպանության մասով,
- ջրային ռեսուրսների պահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարում, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն, ներկայացված հաշվետվությունների, նախատեսվող և/կամ իրականացվող ծրագրերի վերաբերյալ կարծիքի տրամադրում: