Նորություններ
-
13 հուլիս 2022
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք այցելուների մուտքի նոր կարգ
Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ այսուհետ գործում է «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք քաղաքացիների այցելության նոր կարգ․ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ առավաելագույնը 3 ժամով, ժամը 10:00-18:00-ն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից տրված անցագրերով և տեսուչների հսկողության ներքո։
-
13 հուլիս 2022
Բնապահպանական համագործակցությունը հանուն ավելի լավ ապագայի
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում են՝ «Բնապահպանական համագործակցությունը հանուն ավելի լավ ապագայի» խորագրով հանդիպմանը մասնակցելու նպատակով:
-
12 հուլիս 2022
Շրջակա միջավայրի նախարարության Ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը մասնակցել է ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված միջոցառմանը
ՄԱԿ-ի ԵՏՀ` Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) և Տալլինի շրջակա միջավայրի նախարարության հրավերով Շրջակա միջավայրի նախարարության Ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը Տալլինում մասնակցել է ջրային ռեսուրսների համապարփակ կառավարմանն ուղղված աշխատաժողովին և «Միջազգային լճերի և անդրսահմանային ջրհոսքների պահպանության և օգտագործման մասին» կոնվենցիայի 30-ամյակին նվիրված միջոցառմանը։
-
12 հուլիս 2022
Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի վերաբերյալ
Հարգելի քաղաքացիներ,
Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը
-
11 հուլիս 2022
Ուշադրություն
Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 11-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։