ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.05.2023
Ռազմավարական քաղաքականության վարչություն

Վարչության պետ՝  Լուսինե Ավետիսյան, վարչության պետի տեղակալ՝ Արթուր Ղավալյան, վարչության գլխավոր մասնագետներ՝ Մարինա Այդինյան, Մերի Հարությունյան, Ատոմ Մխիթարյան, Վահրամ Հովհաննիսյան, Աննա Մարտիրոսյան, «Ի գործ» ծրագրի փորձագետ՝ Կարեն Խաչատրյան։
Իրենց ամենօրյա պատասխանատու աշխատանքով այս մարդիկ նպաստում են Հայաստանի Հանրապետությունում կայուն զարգացող շրջակա միջավայր ունենալուն։
Վարչության հիմնական գործառույթներն են՝

  • Ոլորտի քաղաքականության ծրագրերի ու ռազմավարությունների մշակման և դրանց իրականացման գործընթացի ապահովումն ու վերլուծությունը,
  • Կառավարության ծրագրի՝ շրջակա միջավայրի ոլորտին վերաբերող բաժինների մշակումը,
  • Նախարարության գործունեության տարեկան և ընթացիկ գործունեության ամփոփ հաշվետվությունների կազմումը,
  • շրջակա միջավայրի պահպանության բնագավառում պետական ծրագրերի մշակումը և բյուջետային գործընթացի ապահովումը,
  • շրջակա միջավայրի պահպանության տնտեսական մեխանիզմների մշակումը,
  • կանաչ տնտեսության խթանմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը՝ Նախարարության իրավասությունների շրջանակում,
  • շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացը կարգավորող իրավական նախագծերի մշակումը,
  • էկոլոգիական գիտության և դաստիարակության քաղաքականության, ծրագրերի և ռազմավարությունների մշակումն ու իրականացումը,
  • Վարչության կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ (https://bit.ly/3Ws6lWZ)