Նորություններ
-
31 հունվար 2024
Շրջակա միջավայրի նախարարության կարիքների համար հայտարարվել է մրցույթ
Շրջակա միջավայրի նախարարության կարիքների համար հայտարարվել է «Անտառների պետական հաշվառման ծառայությունների» ձեռքբերման ՇՄՆ-ԲՄ-ԾՁԲ-24/18 ծածկագրով բաց մրցույթ։
-
31 հունվար 2024
Պաշտոնապես ուժի մեջ են մտել «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները
2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակներն՝ ընդունված աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015 թվականի սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ։
-
31 հունվար 2024
«Սևանա լիճը՝ որպես էկոհամակարգ» թեմայով բաց դաս
Հարգելի՛ քաղաքացիներ,
Փետրվարի 1-ին, ժամը 13։30-ին համեցեք Հայաստանի բնության պետական թանգարան՝ բացահայտելու Սևանա լճի էկոհամակարգը։
Միջոցառումը էկոլոգիական կրթության համաշխարհային օրն անցկացված բացի դասի կրկնությունն է և կազմակերպվում է մասնակցության հայտերի քանակը հաշվի առնելով։
-
30 հունվար 2024
Շրջակա միջավայրի նախարարության կարիքների համար հայտարարվել է մրցույթ
Շրջակա միջավայրի նախարարության կարիքների համար հայտարարվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մթնոլորտային օդի որակի դիտակայանի» ձեռքբերման ՇՄՆ-ԲՄ-ԱՊՁԲ-24/09 ծածկագրով բաց մրցույթ։
-
30 հունվար 2024
Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը
Պատվիրակության կազմում էին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, EU4Sevan և Ecoserve ծրագրերի պատասխանատու Քրիստիան Հենշելը, KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը և համագործակցության զարգացման պատասխանատու Կատրին Բուդեր-Պելչը։