Նորություններ
-
9 փետրվար 2024
Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունն անտառհատման ապօրինի դեպք են բացահայտել
ՇՄՆ Էկոպարեկային ծառայության և ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկատվության հիման վրա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Աչաջրի անտառպետության առաջին և երկրորդ պահաբաժիններում հայտնաբերել են մեծ թվով հատված հացենի և այլ տեսակի ծառեր, հատված ծառերի կոճղեր, այնուհետև Աչաջուր գյուղի հարակից տարածքում շահագործվող 15 ածխահոր և այդ ածխահորերի հարևանությամբ կուտակված 68,6 խմ հատված հացենի և այլ տեսակի փայտանյութ, 82 պարկ փայտածուխ:
-
8 փետրվար 2024
Սահմանվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը
Շրջակա միջավայրի նախարարությունը կթույլատրի 2024 թվականին իրականացնել Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս: Կառավարության որոշմամբ հաստատվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը։
-
8 փետրվար 2024
Նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը հաստատելու մասին որոշումը
Մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը ձկնորսները կարող են դիմել շուրջ 257 տոննա քվոտայի շրջանակում օրինական որս իրականացնելու համար. նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը հաստատելու մասին որոշումը:
-
6 փետրվար 2024
Կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
-
5 փետրվար 2024
Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» EU4Sevan ծրագրի ռազմավարական հանդիպում-քննարկումը
Քննարկմանը ներկա են գտնվել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ) EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, մասնագետներ շահագրգիռ գերատեսչություններից։