ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում է։
հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետը և Եգիպտոսի նախագահը քննարկել են տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, ավիահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի ոլորտներում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման ոլորտում երկկողմ համագործակցությունն ընդլյնելու նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Հուշագրի շրջանակում որպես առաջնահերթ ոլորտներ փոխադարձ սերտ համագործակցության համար Կողմերը սահմանել են հետևյալ ուղղությունները՝
- բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում և կենսաբազմազանություն,
- թափոնների կառավարում (համայնքային, գյուղատնտեսական, վտանգավոր... և այլն),
- շրջակա միջավայրի մոնիտորինգ,
- կլիմայի փոփոխության վրա ազդեցությունները (մեղմացում և հարմարվողականություն),
- կողմերի միջև փոխադարձաբար համաձայնեցված համագործակցության այլ ոլորտներ։
Հուշագրի շրջանակում կիրականացվեն համատեղ սեմինարներ, աշխատաժողովներ և հանդիպումներ ՝ գիտնականների, փորձագետների և այլ շահագրգիռների մասնակցությամբ, ինչպես նաև կկազմակերպվեն փորձագետների, գիտնականների և պատվիրակությունների փոխայցելություններ։