ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.05.2024
Արդեն ընդունվել են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը կիրարկող հիմնական իրավական ակտերը

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքն ընդունվել է 2023թ.  մայիսի 3-ին։  Արդեն ընդունվել են օրենքը կիրարկող հիմնական իրավական ակտերը։
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատվել է վարչապետի N 866-Ա որոշմամբ։
Ըստ այդմ ընդունված իրավական ակտերն են՝   
- «Ռազմավարական էկոլոգիական գնահատման կարգի և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում
https://bit.ly/3WE1LXs 
- «Նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցման կամ ընդլայնման կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինման կամ վերապրոֆիլավորման կամ կոնսերվացման կամ տեղափոխման կամ դադարեցման կամ փակման կամ քանդման կամ նախագծային փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության անհրաժեշտությունը որոշելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում 
https://bit.ly/4bvUw8b 
- «Հայաստանի հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշում 
https://bit.ly/3JRcnL7 
- «Պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրութային փաստաթղթերում չներառված՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում գնահատման և փորձաքննության ենթակա գործունեության տեսակները հաստատելու մասին»  ՀՀ կառավարության որոշում   
https://bit.ly/4a9FXWX 
- «Փորձաքննության, պետական փորձաքննական եզրակացության մեջ փոփոխություն կամ լրացում կատարելու, պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում 
https://bit.ly/4ah1NHX 
- «Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում դիտարկման ենթակա բնութագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում 
https://bit.ly/3yiaxjM 
- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի դրույթների  պարզաբանումների կամ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք գրանցվել խորհրդատվական քննարկման՝ press@env.am: