Նորություններ
-
17 մայիս 2024
Տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ Սևանի էկոհամակարգի կառավարման հետ կապված ռազմավարական հարցերի շուրջ
«Սևանա լճի ապագան» խորագրով գագաթնաժողովին ընդառաջ տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ Սևանի էկոհամակարգի կառավարման հետ կապված ռազմավարական հարցերի շուրջ
-
17 մայիս 2024
Հրավիրում ենք միասին տոնելու «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանային գիշեր» միջոցառումները
Հայաստանի բնության պետական թանգարան բոլորին հրավիրում է միասին տոնելու «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառումները, որոնք տեղի կունենան մայիսի 18-ին։
-
16 մայիս 2024
Մեկնարկել է «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտը Հայաստանում» ծրագիրը
«Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտը Հայաստանում» ծրագրի մեկնարկը կայացել է մայիսի 13-ին հանդիպում-քննարկման շրջանակներում, որին մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, ներկայացուցիչներ նախարարությունից, Վայոց ձորի մարզպետարանից, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնից, տարբեր բնապահպանական կազմակերպություններից։
-
15 մայիս 2024
Սևան» ազգային պարկում անտառտնկման աշխատանքներ են իրականացվել
Գարնանային ծառատունկի շրջանակներում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ն անտառտնկման աշխատանքներ է իրականացրել ազգային պարկի Դարանակ տեղամասում։
-
15 մայիս 2024
ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահին և վերջինիս գլխավորած պատվիրակությունն հյուրընկալվել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանին
Նախարար Հակոբ Սիմիդյանի հրավերով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահին և վերջինիս գլխավորած պատվիրակությունն հյուրընկալվել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանին: