15.08.2024
Սաևնա լճի մակարդակը 21սմ-ով բարձր է նախորդ տարվա համեմատ
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ Սևանա լճի մակարդակը սույն թվականի օգոստոսի 14-ին կազմում է 1900.66մ, ինչը 21 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900.45մ-ից։
Օգոստոսի 13-ի դրությամբ Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք է գործել 173.405 միլիոն խմ ջուր, իսկ լճից Հրազդան ՀԷԿ-ի ջրանցքով բաց է թողնվել 85.531 միլիոն խմ ջուր։ 2024 թվականին Սևանա լճից կիրականացվի մինչև 170 միլիոն խմ ջրառ։