ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.08.2024
Երկարաձգել է «Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծին կարծիքներ ներկայացնելու ժամկետը

Հասարակական կազմակերպությունների առաջարկին ընդառաջ գնալով Շրջակա միջավայրի նախարարությունը երկարաձգել է «Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծին կարծիքներ ներկայացնելու ժամկետը։
Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/7464/about.
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից, այն արդեն գտնվում է շրջանառման փուլում, հանրային քննարկման նպատակով սույն թվականի հուլիսի 15-ից մինչև հուլիսի 30-ը հրապարակված է եղել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft):
Նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ի  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N866-Ա որոշման հավելվածի 12-րդ  կետի պահանջները։
-ՌԷԳ ուղեցույցով նկարագրվել են ՌԷԳ-ի հիմնական փուլերի, իրականացման մեթոդների, հանրության մասնակցության, հիմնադրույթային փաստաթղթի այլընտրանքային տարբերակների, մեղղման միջոցառումների վերաբերյալ գործընթացները։
-ՇՄԱԳ ուղեցույցով նկարագրվել են ՇՄԱԳ հիմնական փուլերի, ՇՄԱԳ հաշվետվության, հանրության մասնակցության, իրականացման մեթոդների, մշտադիտարկման  վերաբերյալ գործընթացները։
- Ուղեցույցերում ներկայացված են ՇՄԱԳ և ՌԷԳ իրականացման գործիքները, այդ թվում հարցաթերթեր, ձևաթղթեր, գնահատման գրաֆիկներ և այլն։