Նորություններ
-
20 հոկտեմբեր 2023 Բնության պահպանության միջազգային միության աշխատանքային խումբն այցելելել է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայր Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպման շրջանակում Հայաստանի հանրապետությունում գտնվող աշխատանքային խումբն այցելել է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայր:
-
20 հոկտեմբեր 2023 Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի ներկայացուցիչներին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Կլիմայի կանաչ հիմնադրամի փոխտնօրեն Գարեթ Զահեր-Բիլի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, միջազգային քաղաքականության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԶԾ Ծրագրերի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի կառավարիչ Դիանա Հարությունյանը և «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանը։
-
19 հոկտեմբեր 2023 Տեղեկատվություն «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հանք չի շահագործվում։ Ջրաձորի դիատոմիտի հանքավայրը, որը շահագործվել է դեռևս Խորհրդային Միության տարիներից, չի գտնվում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։
-
19 հոկտեմբեր 2023 Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Կառլ Ամիրգուլաշֆիլին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Վրաստանի շրջակա միջավայրի նախարարության և բնական ռեսուրսների պահպանության նախարարության կենսաբազմազանության և անտառների վարչության ղեկավար Կառլ Ամիրգուլաշֆիլին, ով աշխատանքային այցով Երևան էր ժամանել ԲՊՄՄ համաժողովին մասնակցելու նպատակով:
-
17 հոկտեմբեր 2023 Շրջակա միջավայրի նախարարության և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր կնքվեց Շրջակա միջավայրի նախարարության և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր կնքվեց: