Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում են:
«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Ռոբերտ Ալիխանյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացվել «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն», որտեղ նախարարի տեղակալը դիտարկել է առաջիկայում նախատեսված դեպի բնություն եղջերուների երկրորդ խմբի բացթողնման միջոցառման նախապատրաստական աշխատանքները:
Հիշեցնենք, որ սեպտեմբեր ամսին նախատեսվում է կենտրոնից բնություն բաց թողնել տասը եղջերու:
Տեղում քննարկվել են կենտրոնի զբոսաշրջային պոտենցիալի առավել արդյունավետ իրացման հնարավորությունները:
Այցի հաջորդ կանգառը եղել է Պարզ լիճ բնության հուշարձանը, որտեղ դիտարկվել են նոր ավտոկայանատեղին և լճին հարակից վարձակալությամբ տրված տարածքները:
Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ շեշտել է, որ խստերեն պետք է պահպանվեն արտաքին տեսքի, բնապահպանական, քաղաքաշինական, հողաշինական նորմերը:
Ամփոփելով աշխատանքային այցը «Դիլիջան» ազգային պարկում, նախանշվել են այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ կարճաժամկետ հեռանկարում պետք է աշխատանքներ իրականացվեն. այն է` ազգային պարկի տնտեսական և զբոսաշրջային հնարավորությունների ամբողջական գույքագրում և իրացում: