ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.08.2024
Սահմանվել են Սևանա լճում սիգի արդյունագործական աշնանային որսի իրականացման ժամկետներ և որսաչափ

փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է 2024 թվականի մարտի 1-ից մեկնարկած Սևանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունից։
Կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N182-Ն որոշմամբ 2024 թվականի մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 257 տոննա չափաքանակ, կնքվել է 9 պայմանագիր՝ 256946.9 կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար:
Սևանա լճում ձկան արդյունագործական որսի աշնանային որսաչափի սահմանման համար տվյալների ձեռքբերման նպատակով իրականացվել է Սևանա լճում ձկան պաշարների գնահատման ուսումնասիրություն, որի հիման վրա առաջարկվել է սիգի արդյունագործական որսի ևս 422 տոննա չափաքանակ: Արդյունքում՝ որոշմամբ սահմանվել է Սևանա լճից սիգի արդյունագործական որսի ևս 422 տոննա չափաքանակ՝ սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածի համար։ 
Համաձայն Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N1667-Ն որոշման՝ Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացողները, մինչև ս․թ սեպտեմբերի 9-ը ներառյալ կարող են ներկայացնել պայմանագիր կնքելու մասին հայտ։