Նորություններ
-
4 հունիս 2024
Լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 173 հատ խեցգետնաորսիչ և 19 հատ ձկնորսական ցանց
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում Սևան բնակավայրին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 173 հատ խեցգետնաորսիչ և 19 հատ ձկնորսական ցանց:
-
3 հունիս 2024
Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հյուրընկալել է NEA պատվիրակությանը՝ վերջինիս ղեկավար Վասիլ Գեդևանիշվիլիի գլխավորությամբ
Հարավային Կովկասում ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարման (ՀԿՋՌԿ) ծրագրի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հյուրընկալել է Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Բնապահպանական ազգային գործակալության (NEA) պատվիրակությանը՝ գործակալության ղեկավար Վասիլ Գեդևանիշվիլիի գլխավորությամբ:
-
3 հունիս 2024
Հայաստանում կգործի արտադրողի ընդլայնված պատասխանատվության օրենսդրություն
Հայաստանում շուտով կգործի արտադրողի ընդլայնված պատասխանատվության օրենսդրություն։ Քաղաքացիներին նախատեսվող օրենսդրական բարեփոխումների և համակարգի ներդրման մանրամասներին իրազեկելու նպատակով շարունակում ենք Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերի շարք։
-
3 հունիս 2024
Տեղի է ունեցել Հարավային ջրավազանային կառավարման պլանի նախագծի քննարկումը
Քննարկման հիմնական նպատակն էր՝ ներկայացնել հարավային ջրավազանային կառավարաման տարածքում ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրներն ու առաջարկվող միջոցառումները և ստանալ դրանց վերաբերյալ շահագրգիռ կողմերի կարծիքներն ու մեկնաբանությունները՝ միջոցառումների ծրագիրը պատշաճ կազմելու համար:
-
31 մայիս 2024
Դեբեդ և Աղստև գետերում դիտված ջրի ելքերը
Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 31-ի ժամը 15։00-ի դրությամբ մայիսի 31-ի 08։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ հիմնականում դիտվել է նվազում.