ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.01.2026
ԱՄԷ Շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարար Դոկտոր Ամնա Ալ Շամսիի հրավերով Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Աբու Դաբիի կայունության շաբաթ»–ին

ԱՄԷ Շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարար Դոկտոր Ամնա Ալ Շամսիի հրավերով Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Աբու Դաբիի կայունության շաբաթ»–ին (Abu Dhabi Sustainability Week – ADSW 2026)։

ADSW-ը համաշխարհային նշանակության ամենամյա նախաձեռնություն է, որի շրջանակում պետությունների ղեկավարներ, համաշխարհային առաջնորդներ, բարձրաստիճան քաղաքական գործիչներ, տեխնոլոգիական նորարարներ և կայունության ոլորտի ապագա առաջնորդներ կքննարկեն կայուն զարգացման, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և բնապահպանական առաջընթացը՝ համադրելով քաղաքական կամքը, նորարարական լուծումները և միջազգային համագործակցությունը։ 

Այսօր նախարարը մասնակցել է նաև Abu Dhabi Sustainability Week 2026-ի բացման պաշտոնական արարողությանը, որով բարձր մակարդակի քննարկումների և համագործակցությունների մի ամբողջ շաբաթվա մեկնարկ տրվեց։ 

Բացման արարողության շրջանակում կայացավ նաև Zayed Sustainability Prize մրցանակաբաշխության 17-րդ հանդիսավոր արարողությունը։ ԱՄԷ-ի այս առաջատար գլոբալ նախաձեռնությունը ներկայացնում և արժևորում է կայունության ոլորտում իրականացված բացառիկ ներդրումները, որոնց գործունեությունը նպաստում է ներառական և կայուն աշխարհի ձևավորմանը։ 

ADSW 2026-ը ևս մեկ անգամ հաստատում է, որ կլիմայական մարտահրավերներին արդյունավետ պատասխան տալը հնարավոր է միայն համատեղ ջանքերով, տեսլականով և պատասխանատվությամբ՝ հանուն ներկա և ապագա սերունդների կայուն ապագայի։