Նորություններ
-
17 մարտ 2025
Տեղի է ունեցել «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի համակարգման խորհրդի 8-րդ ամփոփիչ հանդիպումը
Հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել իրականացված գործողությունների արդյունքները, քննարկել առկա ռազմավարական խնդիրները, մնացյալ գործողությունների իրականացման խոչընդոտները և դրանց հաղթահարման համար անհրաժեշտ քայլերը։
-
17 մարտ 2025
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ պետ Վլադիմիր Կիրակոսյանը և ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը ներկա են գտնվել ավագ և գլխավոր էկոպարեկային ծառայողների ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման ընթացքին
Դիմորդները հանձնել են հետևյալ նորմատիվները.
- Ձգումներ պտտաձողի վրա կամ սեղմումներ՝ հենում պառկած,
- վազք՝ 100 մետր,
- վազք՝ 1000 մետր։
-
14 մարտ 2025
Տեղի է ունեցել «Օրհուսի կոնվենցիայի և բնապահպանական մյուս կոնվենցիաների սիներգիան տեղեկատվության մատչելիության և հանրային մասնակցության համատեքստում» խորագրով աշխատաժողով
Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի իրականացման ազգային զեկույցի պատրաստման շրջանակում, տեղեկատվության հավաքագրման և քննարկման, ինչպես նաև Օրհուսի կոնվենցիայի հետ սիներգետիկ կապերի բացահայտման նպատակով «Օրհուս կենտրոնների ուժեղացում՝ նպաստելով արդյունավետ բնապահպանական կառավարմանը և կայուն զարգացմանը» ծրագրի շրջանակում կայացել է աշխատաժողով:
-
14 մարտ 2025
«ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ն՝ Հայաստանում GCF-ի կողմից հավատարմագրված առաջին միակ մասնավոր կառույց
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանին և գործադիր տնօրենի տեղակալ Արա Մակարյանին։
-
13 մարտ 2025
Իսկ դուք գիտեի՞ք, որ 14 պլաստիկ տոպրակ արտադրելու համար անհրաժեշտ է այնքան նավթ, որքան մեքենան 1 կմ վարելու համար
Տարեկան աշխարհում արտադրվում է 5 տրիլիոն պլաստիկ տոպրակ՝ օգտագործելով 60 միլիոն բարել նավթ:
Խնայե՛նք ռեսուրսները՝ անցնելով բազմակի օգտագործման տարբերակներին: