Տեղի է ունեցել «Ջրաճահճային տարածքների վերականգնման փորձագիտական փոխանակում» խորագրով աշխատաժողովը, որի շրջանակում միավորվել էին Շրջակա միջավայրի նախարարության մասնագետներն ու ոլորտի այլ շահակիցներ։
Աշխատաժողովը «Restore4Life» եվրոպական նախաձեռնության մի մասն է, որի հիմնական նպատակն է խթանել ջրաճահճային լանդշաֆտների վերականգնումը և կայուն կենսամիջոցների ձևավորումը՝ գիտելիքի փոխանակման, թվային լուծումների ներդրման և մասնակցային կառավարման միջոցով։
Այս նախաձեռնությունը կարևոր տեղ է հատկացնում Հայաստանի, Դանուբի ավազանի, ինչպես նաև Բելգիայի, Պորտուգալիայի, Շվեդիայի և Ուկրաինայի առաջնային ճահճուտային տարածքների վերականգնմանը՝ ի նպաստ էկոհամակարգերի պահպանման և համայնքային զարգացման։
Հայաստանում նախագծի շրջանակում առանձնացվել է «ՀՀ Արարատյան դաշտավայրի յուրօրինակ աղուտների վերականգնում և պաշտպանություն» ենթաբաղադրիչը։ Այն ուղղված է Արմաշի ջրաճահճային տարածքի վերականգնմանը՝ այդ տարածքը դարձնելով վայրի բնության վրա հիմնված զբոսաշրջության կենտրոն և խթանելով այն «Զմրուխտե ցանցի» թեկնածուի կարգավիճակով։
Այս աշխատանքները ներդրում են նաև Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի (CBD) կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական գործընթացում։
