Նորություններ
-
4 սեպտեմբեր 2018
«ԲԾԻԳ» ՊՀ-ը կենսաբանական բազմազանության մասին վեցերորդ ազգային զեկույցի մշակմանն օժանդակելու նպատակով, հայտարարում է միջազգային փորձագետի ընտրության նախաորակավորման ընթացակարգ
«ԲԾԻԳ» ՊՀ-ը կենսաբանական բազմազանության մասին վեցերորդ ազգային զեկույցի մշակմանն օժանդակելու նպատակով, հայտարարում է միջազգային փորձագետի ընտրության նախաորակավորման ընթացակարգ
Փորձագետը պետք է օժանդակի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի վեցերորդ ազգային զեկույցի մշակման աշխատանքներն իրականացնող տեղական խորհրդատվական կազմակերպությանը և «ԲԾԻԳ»-ի անձնակազմին՝ տեխնիկական առաջադրանքով նախատեսված խնդիրների լուծման նպատակով:
-
31 օգոստոս 2018
KfW բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ համագործակցության ընթացքն ու հեռանկարները
KfW բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ համագործակցության ընթացքն ու հեռանկարները
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գերմանական զարգացման բանկի /KfW/ համայնքային ենթակառուցվածքային ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Մարիոն Քնիշին, «ՋՌՀԿ/Ախուրյան գետ» ծրագրի նորանշանակ ղեկավար Ռոբերտ Ռոտին և հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին:
-
31 օգոստոս 2018
Մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելու նախաձեռնությունը քննարկվել է սուպերմարկետների, խոշոր առևտրային ցանցերի պատասխանատուների հետ
Մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելու նախաձեռնությունը քննարկվել է սուպերմարկետների, խոշոր առևտրային ցանցերի պատասխանատուների հետ
Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը հանդիպել է հանրապետության խոշոր առևտրային ցանցերի՝ սուպերմարկետների պատասխանատուների հետ՝ գերատեսչության նախաձեռնած մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելու նախաձեռնության շրջանակներում:
-
31 օգոստոս 2018
ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը
ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է օգոստոս ամսին ընդունելության համար հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումում գրանցված 24 քաղաքացու:
Ընդունելության ընթացքում քաղաքացիները դիմել են աշխատանքի ընդունվելու խնդրանքով, ինչպես նաև ներկայացրել բնապահպանության նախարարության գործառույթներին վերաբերող իրենց հարցերը, դիտարկումներն ու առաջարկները, որոնց տրվել են հանգամանալից պարզաբանումներ և պատասխաններ։
-
29 օգոստոս 2018
Կյանքից հեռացել է Բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը
Կյանքից հեռացել է Բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը
Ղեկավարելով նախարարության կարևորագույն կառույցներից մեկը, նա իր արհեստավարժությունն ու գիտելիքները, եռանդն ու փորձը ծառայեցրել է հայրենի Սյունիքի հարուստ կենսաբազմազնության պահպանության գործին: Վարդան Գևորգյանն Արցախյան ազատամարտի առաջամարտիկներից էր, մարտական ստորաբաժանման հրամանատար։ Նա երբեք չի խուսափել պատասխանատվությունից: Պատահական չէ այն մեծ հեղինակությունն ու հարգանքը, որ նա ունի գերատեսչության աշխատակիցների, մարտական ընկերների և իրեն ճանաչողների մոտ:
Բնապահպանության նախարարության ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում և վշտակցում նրա հարազատներին ու մերձավորներին: