Նորություններ
-
30 հունվար 2020 Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել TAIEX փորձագիտական առաքելության սեմինար-քննարկումը, որի շրջանակներում ներկայացվում է ԵՄ հրահանգների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը։ Շրջակա միջավայրի նախարարության և արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի համատեղ ջանքերով թարգմանվել է ՄԱԿ-ի ԵՏՀ Մաաստրիխտի առաջարկությունը՝ շրջակա միջավայրի հարցերին առնչվող որոշումների կայացման գործընթացին հանրության արդյունավետ մասնակցությունը խթանելու վերաբերյալ։
-
30 հունվար 2020 Կլիմայի փոփոխությունը՝ ուշադրության կենտրոնում Կլիմայի փոփոխությունը՝ ուշադրության կենտրոնում «ԵՄ-ը կլիմայի համար» ծրագրի համատեքստում շրջակա միջավայրի նախարարությունն այսօր կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում։ Օրակարգում Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՄՍԳ) իրականացման ընթացքն էր:
-
29 հունվար 2020 ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հունվարի 31-ին՝ ժամը 11։00-ին, տեղի կունենա շրջակա միջավայրի նախարարության և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ վերանորոգված և նոր սարքավորումներով հագեցած «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի (ՇՄՄՏԿ) լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը։
-
29 հունվար 2020 Սիրելի' հայրենակիցներ Սիրելի` հայրենակիցներ Շրջակա միջավայրի նախարարության ողջ անձնակազմը շնորհավորում է բոլորիս՝ Բանակի 28-ամյակի կապակցությամբ: Ազգային բանակը ստեղծվել է տասնյակ հազարավոր հայորդիների սխրանքի, անձնուրաց պայքարի, նվիրվածության ու հերոսության, հայ ժողովրդի միասնական ջանքերի շնորհիվ: Մեր զինված ուժերը գործով են ապացուցել իրենց մարտունակությունը, դարձել տարածաշրջանային անվտանգության ու կայունության կարևոր գործոն։ Հայոց բանակն այսօր էլ շարունակում է վստահորեն ու պատվով կատարել իր առջև դրված խնդիրները:
-
24 հունվար 2020 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց <<Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին>> և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց <<Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին>> և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը Շրջակա միջավայրի նախարարությունն ԱԺ-ում համապատասխան օրենսդրական փաթեթը ներկայացնում էր նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը: Արգելքը կտարածվի այն երկրների վրա, որոնք արտադրում են օզոնը քայքայող նյութեր և որոնք չեն ստորագրել Մոնրեալի եւ Վիեննայի կոնվենցիաները: Կարգելվի նաև այդ երկրներ համանման նյութերի արտահանումը։