Նորություններ
-
4 սեպտեմբեր 2025
Մի՛ այրեք խոզանները
Հաճախ մարդիկ, չգիտակցելով դրա բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կամ հետո այրում են խոզաններն ու բուսական մնացորդները՝ ուղղակի նպաստելով շրջակա միջավայրի կարևորագույն բաղադրիչների ոչնչացմանը։
-
4 սեպտեմբեր 2025
Նախատեսվում է կազմակերպել «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնը
«Քայթլաբ» գիտահաղորդակցման ընկերությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ն՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ համախմբում են ուժերը՝ համատեղ կազմակերպելու «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնը՝ նախապատրաստվելով 2026թ. Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):
-
4 սեպտեմբեր 2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը կազմակերպել էր լիցքաթափված մարտկոցների հավաքման արշավ
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող վտանգավոր թափոնների ազդեցության մեղմմանն ուղղված միջոցառումների շրջանակներում, նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը կազմակերպել էր լիցքաթափված մարտկոցների հավաքման արշավ, որն ուղեկցվել էր իրազեկման միջոցառումներով։
-
4 սեպտեմբեր 2025
Սևանա լճի ջրիմուռների ծաղկման ընթացքի արբանյակային վերլուծություն
Սևանա լճում վերջին շրջանում նկատվող ջրիմուռների ծաղկման ինտենսիվացման գնահատման նպատակով ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը կատարել է Sentinel-2 արբանյակի պատկերների վերլուծություն։
-
4 սեպտեմբեր 2025
Փոփոխություններ և լրացումներ ՀՀ ջրային օրենսգրքում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ին հրավիրված նիստի ժամանակ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ ջրային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: