04.09.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը կազմակերպել էր լիցքաթափված մարտկոցների հավաքման արշավ
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող վտանգավոր թափոնների ազդեցության մեղմմանն ուղղված միջոցառումների շրջանակներում, նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը կազմակերպել էր լիցքաթափված մարտկոցների հավաքման արշավ, որն ուղեկցվել էր իրազեկման միջոցառումներով։
Արշավի արդյունքում, մոտ 17 կգ թափոն հանձնվել է նախարարությանը՝ հետագա պահման և վերամշակման գործընթացը կազմակերպելու նպատակով։
Այսպիսի նախաձեռնությունները կարևոր են շրջակա միջավայրի պաշտպանության, հանրային իրազեկման և պատասխանատու սպառման խթանման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Կառավարության 3-րդ մասնաշենքում է տեղադրվել մարտկոցների և կուտակիչների հավաքագրման արկղ։