Նորություններ
-
18 ապրիլ 2022
Հայաստանի անտառներն անհավասար բաշխվածություն ունեն
Հայաստանի անտառներն անհավասար բաշխվածություն ունեն, 62 տոկոսը Տավուշի, Լոռու մարզերում են, 30 տոկոսը՝ Սյունիքում, 2 տոկոսն է, որ երկրի կենտրոնական հատվածում է: Քաղաքականությունն այնպիսին է, որ հնարավորության դեպքում բոլոր մարզերում հիմնադրվեն անտառներ:
-
15 ապրիլ 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը «Կանաչ ֆինանսավորում. ֆինասնական նորարարական մեխանիզմներ» թեմայով հանդիպում է անցկացրել
Գլոբալ մարտահրավերներին դիմակայելու, ռազմավարական առաջնայնությունների վերաբերյալ համընդհանուր ընկալման ձևավորման և աշխատանքների համակարգման արդյունավետության բարձրացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը միջազգային գործընկերների հետ «Կանաչ ֆինանսավորում. ֆինասնական նորարարական մեխանիզմներ» թեմայով հանդիպում է անցկացրել։
-
15 ապրիլ 2022
Կայացել է Հայաստանում թափոնների կառավարման ուղեցույցի ներկայացումը
«Ամերիկայի առեւտրի պալատը Հայաստանում» (ԱԱՊՀ) ասոցիացիայի «Արագ սպառման ապրանքներ»-ի հանձնաժողովը կազմակերպել էր «Փաթեթավորման թափոնների կառավարման գնահատում և արտադրողի ընդլայնված պատասխանատվության սկզբունքի վրա հիմնված համակարգի ստեղծման ուղեցույց» հետազոտության վերջնարդյունքի ներկայացումը։
-
14 ապրիլ 2022
Շարունակվում է լրագրության ոլորտում ուսանողների, ինչպես նաև ԲՈՒՀ-երի դասախոսների համար նախատեսված դասընթացները
«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի շրջանակում շարունակվում է լրագրության ոլորտում ուսանողների, ինչպես նաև ԲՈՒՀ-երի դասախոսների համար նախատեսված դասընթացների շարքը:
-
14 ապրիլ 2022
Անդրադարձ. Մեկնարկել են Սևանա լճի ափամերձ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները
«Սևան»ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի Վարդենիկ տեղամասում ափամերձ անտառաշերտը հատուկ տեխնիկայի և ձեռքի աշխատանքի օգնությամբ մաքրվում է ծառերից, թփերից ու բուսական այլ համակցություններից: