Նորություններ
-
22 դեկտեմբեր 2021 Դեկտեմբերի 1-ի դրությամբ ավելի քան 12 000 շահառու ստացել է թափուկ վառելափայտ Թափուկ վառելափայտի մթերումն իրականացվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից։ Թափուկ վառելափայտի տրամադրումն իրականացվում է ամբողջ տարվա ընթացքում՝ կախված թափուկի առկայությունից։
-
22 դեկտեմբեր 2021 Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվելու է համատեղ միջոցառումների ծրագիր Սևանա լճում սիգի ձվադրող վտառի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը ապահովելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվելու է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագիրը:
-
22 դեկտեմբեր 2021 Ջրամբարների լցվածությունը դեկտեմբերի 21-ի դրությամբ (2021թ.) Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 12.6 մլն. մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.5 մլն. մ³-ով:
-
21 դեկտեմբեր 2021 Դեկտեմբերի 20-ին Վրաստանում կայացել է Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների արտաքին քաղաքական, տնտեսական, պաշտպանական, շրջակա միջավայրի և այլ ոլորտները համակարգող գերատեսչությունների ղեկավարները:
-
21 դեկտեմբեր 2021 ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Դեկտեմբերի 21-ի ցերեկը և 21-ի լույս 22-ի գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ողջ օրվա ընթացքում, իսկ հովտային գոտիներում երեկոյան ժամերին՝ ձյան տեսքով։