ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.05.2022
«Սևան ազգային պարկ»-ում սպասում են 5 նոր լողափերի ներդրողներին. դիմելու վերջնաժամկետը հունիսի 6-ն է

Նոր լողափեր կբացվեն Շողակաթում, Լճաշենում, Ծովազարդում, Նորատուսում և Ծովագյուղում:
Լողափերի բարեկարգման, կահավորման և սպասարկման իրավունքի ժամկետ է սահմանված 7 տարի, որից 2 տարին հաղթողն ազատվում է վարձավճարի պարտավորությունից: Փոխարենը տնտեսվարողից պահանջվում է ապահովել հանգստի պատշաճ պայմաններ:
Հայտարարության մանրամասներին և դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/39TxAVT: