Նորություններ
-
7 հունվար 2022
Սևանա լճի վրա հատուկ հերթապահությունը շարունակվում է. լճից դուրս է բերվել 57 ապօրինի ձկնորսական ցանց, առգրավվել է 36 հատ «Սիգ» տեսակի ձուկ
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության միջոցառումների շրջանակում այսօր Սևանա լճից դուրս է բերել 57 ապօրինի ձկնորսական ցանց և առգրավվել է 36 հատ «Սիգ» տեսակի ձուկ։
-
7 հունվար 2022
Այսօր կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների և դրույթների իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի անդրանիկ նիստը
Կլիմայի փոփոխությունը միջազգային գործընթացներում դասվում է մարդկության հիմնական մարտահրավերների շարքում՝ մարդկային կյանքի, շրջակա միջավայրի, միգրացիայի և տնտեսական զարգացման վրա բացասական ազդեցու¬թյան ահագնացող միտումների հետևանքով:
-
7 հունվար 2022
2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը
Օրենսդրական կարգավորումների շրջանակներում բացառություն են կազմում երկրորդային հումքից պատրաստված տոպրակներն ու պարկերը, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը, որոնք անհրաժեշտ են ապրանքների սանիտարահիգիենիկ անվտանգությունն ապահովելու համար։
-
7 հունվար 2022
Իրականացվում է շարունակական ուսումնասիրություն
«ԲրդԼինքս Հայաստան» ՀԿ-ն «Արևիկ» ազգային պարկի հետ համատեղ իրականացրել են թաքուն թռչնատեսակ՝ թուրաջի (Francolinus francolinus) շարունակական ուսումնասիրությունը, քանի որ այն գրանցված է Հայաստանի Կենդանիների Կարմիր գրքում (2010 թ.) որպես տվյալների անբավարարությամբ տեսակ:
-
5 հունվար 2022
Ամփոփվել են Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքները
Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է հերթական ընդլայնված խորհրդակցությունը՝ ամփոփելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։