Նորություններ
-
2 մարտ 2022 Վեբինար Շրջակա միջավայրի նախարարության և Կոստա Ռիկայի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության միջև Շրջակա միջավայրի նախարարությունը և Կոստա Ռիկայի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարությունն համատեղ վեբինար են անցկացրել:
-
1 մարտ 2022 Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Ստեֆան Դիոնին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Եվրոպական Միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին:
-
1 մարտ 2022 Սիգի արդյունագործական որսի նոր ծրագիրը մշակման փուլում է Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՝ Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության նոր մոտեցման ներդրման ծրագիրը և հնարավորությունները քննարկելու նպատակով։
-
28 փետրվար 2022 Շրջակա միջավայրի նախարարությունը հրավիրում է համագործակցության 2022 թվականի նոյեմբերի 7-18-ը Եգիպտոսում կայանալիք COP27 կլիմայական համաժողովին ընդառաջ, Հայաստանի ներուժը գնահատելու և Հայաստանը ներկայացնելու նպատակով, շրջակա միջավայրի նախարարությունը հրավիրում է բոլոր շահագրգիռ կողմերին, որոնց գործունեությունը միտված է բնապահպանական և կլիմայական խնդիրների լուծմանը։
-
25 փետրվար 2022 Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը կգործուղվի Քենիայի Հանրապետություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը 2022 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 5-ը կգործուղվի Քենիայի Հանրապետություն։