Նորություններ
-
28 հունիս 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը մասնակցել է «Աճ և վերականգնում` հանուն Հայաստանի հզորացման, վերազինման և բարգավաճման» հարթակի առաջին քննարկմանը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը մասնակցել է «Աճ և վերականգնում` հանուն Հայաստանի հզորացման, վերազինման և բարգավաճման» հարթակի առաջին քննարկմանը:
-
28 հունիս 2022
Ուսուցողական այց Ֆրանկֆուրտի և Հաագայի առաջատար եվրոպական ֆինանսական կառույցներ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ, Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Scaling up green finance practices in Armenia» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում սույն թվականի հունիսի 20-ից 24-ը ծրագրի հիմնական շահառուների ներկայացուցիչների մասնակցությամբ «կանաչ» ֆինանսավորման ոլորտում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության նպատակով ուսուցողական այց է իրականացվել Ֆրանկֆուրտի (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) և Հաագայի (Նիդերլանդների Թագավորություն) առաջատար եվրոպական ֆինանսական կառույցներ` Վերականգնման վարկերի բանկի (KfW) և Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկի (FMO) գլխամասային գրասենյակներ:
-
27 հունիս 2022
Մարդ-արջ առճակատման հիմնախնդիրները Հայաստանում, քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում
Մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտի համատեքստում այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝վերջին շրջանում գորշ արջերի առնաձնյակների վարքի ուսումնասիրությունների և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակների հարցերի շուրջ։
-
27 հունիս 2022
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ` https://www.e-gov.am/decrees/item/24940/
-
27 հունիս 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է քայլարշավ-քննարկման
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հրավերով մասնակցել է տարբերվող ձևաչափով քայլարշավ-քննարկման՝ ուղղված Սևանա լճի հարակից տարածքների զբոսաշրջային պոտենցիալի ամբողջական իրացման հնարավորություններին։