Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը Սևանա լճի հանրային № 4 և № 7 լողափերում բարեկարգում, կահավորում և սպասարկում իրականացնելու նպատակով մրցույթ կհայտարարի։
Նախատեսվում է մրցույթն անցկացնել 2023 թվականի փետրվար ամսին՝ լողափնյա սեզոնի ավարտով պայմանավորված։
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓ №4
Լողափը գտնվում է Շողակաթ բնակավայրի վարչական սահմաններում, Սևան-Ճամբարակ-Վարդենիս ավտոմայրուղուց դեպի համայնք մտնող ճանապարհի խաչմերուկի հարևանությամբ՝ ավտոմայրուղուց մինչև լիճ ընկած ափամերձ հատվածում: Լողափի հարևանությամբ գտնվող աջակողմյան և ձախակողմյան տարածքներն օգտագործվում են այլ վարձակալների կողմից: Լողափի հարևանությամբ առկա են էլեկտրականության և գազի գծեր: Հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումներ չկան:
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓ №7
Լողափը գտնվում է Գավառ համայնքի, Նորատուս բնակավայրի հարակից Սևան-Գավառ-Մարտունի ավտոմայրուղուց մինչև լիճ ընկած ափամերձ հատվածում: Լողափի հարևանությամբ՝ դեպի Մարտունի ուղղությամբ առկա է փայտե տնակներով կառուցապատված տարածք: Հակառակ ուղղությամբ առկա է չօգտագործվող տարածք: Լողափի հարևանությամբ առկա է էլեկտրականության գիծ: Հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումներ չկան:
Նախքան գործընթացի մեկնարկը մրցույթին մասնակցել ցանկացողները հնարավորություն ունեն մշակելու մրցունակ ծրագրեր։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 0261 2 40 44 հեռախոսահամարով:
