Նորություններ
-
12 օգոստոս 2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը
Նիստին մասնակցում էին ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարութունյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի վարիչ, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Շահեն Խաչատրյանը, Մանթաշյանց գործարարների միության անդամ Սուրեն Մելիքյանը և Հայաստանի երկրաբանների միություն ՀԿ-ի ներկայացուցիչ Յուրիկ Հակոբյանը։
-
12 օգոստոս 2022
Ավարտին է մոտենում ՇՄՆ Բնապահպանական ԾԻԳ-ի կողմից Adaptation Fund-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագիրը
Ծրագրի նպատակն է՝
բարձրացնել կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում բնական և գյուղատնտեսական լանդշաֆտների հարմարվողականության մակարդակը,
կանխարգելել ջրհեղեղները և նվազեցնել դրանց հետևանքները,
վերականգնել կլիմայի փոփոխությամբ և մարդածին ազդեցությունների հետևանքով խախտված բնական լանդշաֆտները,
բարձրացնել բնակչության գիտելիքների և իրազեկվածության մակարդակը կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ:
-
11 օգոստոս 2022
Անդրադարձ
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ներկայացրել է բնապահպանության ոլորտում Հայաստանի կարևորագույն անելիքները, անդրադարձել հրատապ լուծում պահանջող խնդիրներին ու դրանց հնարավոր լուծումներին։
-
11 օգոստոս 2022
Հայաստանի քաղաքներում օդի աղտոտվածության աճը շարունակվում է
Խնդրի լուծման նպատակով բարեփոխվում է մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքը․ կխստացվի վերահսկողությունը և կհզորացվեն մոնիթորինգային կարողությունները
-
11 օգոստոս 2022
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հանդիպում է ունեցել կորեական «LX Korea» ընկերության մասնագիտական խմբի ղեկավար Ջոնգյուն Յունի հետ
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Կադաստրի կոմիտեի ստանդարտացված տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքի ստեղծմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած կորեական «LX Korea» ընկերության մասնագիտական խմբի ղեկավար Ջոնգյուն Յունի հետ։