Նորություններ
-
15 մայիս 2018
Փոքր Դրամաշնորհային Ծրագրերի Ներկայացման Հրավեր
ՀՀ Սյունիքի մարզում գրանցված Հասարակական Կազմակերպությունների համար Փոքր Դրամաշնորհային Ծրագրերի Ներկայացման Հրավեր ՀՀ Սյունիքի մարզում գրանցված Հասարակական Կազմակերպությունների համար «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անունից հրավիրում է Սյունիքի մարզում գրանցված բոլոր Հասարակական Կազմակերպություններին` մասնակցելու փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթին: -
14 մայիս 2018
Էրիկ Գրիգորյանը նշանակվել է բնապահպանության նախարար
Էրիկ Գրիգորյանը նշանակվել է բնապահպանության նախարար
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, 2018թ․ մայիսի 12-ին Էրիկ Գրիգորյանին նշանակել է բնապահպանության նախարար:
ՀՀ նախագահի հրամանագիրը
-
14 մայիս 2018
Համագործակցության և աշխատանքի հրավեր
Համագործակցության և աշխատանքի հրավեր
ՀՀ բնապահպանության նախարարությունում ձևավորվում է փորձագետների բանկ՝ նրանում ընդգրկվածներին բնապահպանական խնդիրների լուծման քաղաքականություն մշակելու գործընթացներում ներգրավվելու և գերատեսչության հովանու ներքո իրականացվող ծրագրերում վճարովի կամ կամավոր հիմունքներով ընդգրկվելու հնարավորություն ընձեռելու նպատակով։
-
11 մայիս 2018
Պարզաբանում
Պարզաբանում
<<Facebook>> սոցիալական ցանցի <<SOS>> TV էջում <<Դիլիջան>> ազգային պարկի տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ տեղադրված տեղեկատվության հավաստիությունը ճշտելու նպատակով ազգային պարկի տնօրեն Արմեն Աբրահամյանը, պահպանության բաժնի պետ Բենյամին Սարգսյանը, <<Բնապահպանի տուն>> նախաձեռնության երկու ակտիվիստների հետ մայիսի 9-ին իրականացրել են տեղազննություն:
-
10 մայիս 2018
Վերջին 1,5 տարում ստորագրվել են բազմաթիվ բնապահպանական դրամաշնորհներ
Վերջին 1,5 տարում ստորագրվել են բազմաթիվ բնապահպանական դրամաշնորհներ
Կլիմայական կանաչ հիմնադրամի հետ ստորագրվել է Եվրոպայում և Ասիայում առաջին, իսկ աշխարհում 10-րդ՝ Հայաստանի պատմության ամենամեծ բնապահպանական դրամաշնորհը՝ 20 մլն ԱՄՆ դոլարի չափով։ ՀՀ բնապահպանության նախարարությունն էականորեն բարձրացրել է միջազգային համագործակցության ծրագրերի արդյունավետությունը և հասցեականությունը, ստորագրել է բազմաթիվ այլ բնապահպանական դրամաշնորհներ։