Նորություններ
-
27 սեպտեմբեր 2018
Փոփոխությունների արդյունքում պարզեցվել են ապրանքների ներմուծման ընթացակարգերը
Փոփոխությունների արդյունքում պարզեցվել են ապրանքների ներմուծման ընթացակարգերը
Բնապահպանության նախարարության առաջարկով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզեցրել է օզոնային շերտը քայքայող ապրանքների ներմուծման ընթացակարգը։ Փոփոխությունների շնորհիվ այսուհետ մաքսային ծառայողներն օզոնաքայքայիչ նյութերի առկայությունն կճշտեն մաքսակետերում և ներմուծողներին չեն ուղղորդի Բնապահպանության նախարարություն՝ համապատասխան տեղեկանք բերելու համար։
-
26 սեպտեմբեր 2018
Տոնական միջոցառումներ Հայաստանի բնության պետական թանգարանում
Տոնական միջոցառումներ Հայաստանի բնության պետական թանգարանում
Բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի են ունեցել տոնական միջոցառումներ՝ նվիրված անկախության հռչակման 27-ամյակին։ Միջոցառմանը մասնակցել են բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, իրանահայ բարերար Լևոն Ահարոնյանը, այլ հյուրեր։
-
25 սեպտեմբեր 2018
ՀԲ թիմի հետ քննարկվել են բնապահպանական առաջնահերթությունների համար ֆինանսների մոբիլիզացման մեխանիզմները
ՀԲ թիմի հետ քննարկվել են բնապահպանական առաջնահերթությունների համար ֆինանսների մոբիլիզացման մեխանիզմները
Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ նախարարությունների և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների համատեղ խորհրդակցությունը՝ բնապահպանական խնդիրների լուծման ֆինանսական մարտահրավերները հաղթահարելու գործընթացների վերաբերյալ։
-
24 սեպտեմբեր 2018
«ԲԾԻԳ» ՊՀ-ը կենսաբանական բազմազանության մասին վեցերորդ ազգային զեկույցի մշակմանն օժանդակելու նպատակով, հայտարարում է միջազգային փորձագետի ընտրության նախաորակավորման ընթացակարգ
«ԲԾԻԳ» ՊՀ-ը կենսաբանական բազմազանության մասին վեցերորդ ազգային զեկույցի մշակմանն օժանդակելու նպատակով, հայտարարում է միջազգային փորձագետի ընտրության նախաորակավորման ընթացակարգ
Փորձագետը պետք է օժանդակի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի վեցերորդ ազգային զեկույցի մշակման աշխատանքներն իրականացնող տեղական խորհրդատվական կազմակերպությանը և «ԲԾԻԳ»-ի անձնակազմին՝ տեխնիկական առաջադրանքով նախատեսված խնդիրների լուծման նպատակով:
-
19 սեպտեմբեր 2018
Հայաստան է ժամանել միջազգային "Էլարդ Գրուպ" փորձագետների խումբը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի անկախ փորձաքննություն իրականացնելու նպատակով
Հայաստան է ժամանել միջազգային "Էլարդ Գրուպ" փորձագետների խումբը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի անկախ փորձաքննություն իրականացնելու նպատակով
Ինչպես հայտարարել էր բնապահապանության նախարարն, այդ պաշտոնում իր աշխատանքային 100 օրվա գործունեությունը ամփոփելու նպատակով անցկացված մամուլի ասուլիսում՝ Հայաստան են ժամանել միջազգային փորձագետներն՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման անկախ ուսումնասիրություն իրականացնելու նապատակով։