Նորություններ
-
21 մարտ 2019
Հայաստանը դարձել է Կանաչ կլիմայի հիմնադրամի խորհրդի անդամ
Հայաստանը դարձել է Կանաչ կլիմայի հիմնադրամի խորհրդի անդամ
ՄԱԿ-ի Կանաչ կլիմայի հիմնադրամը հիմնադրվել Է 2010 թվականին: Նրա կենտրոնակայան գրասենյակը գտնվում Է Հարավային Կորեայի Սոնդո քաղաքում: Կանաչ կլիմայի հիմնադրամն ամենամեծ «կանաչ» հիմնադրամն է, որը ստեղծվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի /ԿՓՇԿ/ շրջանակներում։
-
19 մարտ 2019
Նախարարություններին փոխանցվեց 360 հրշեջների համար ձեռքբերված հակահրդեհային միջոցները
Նախարարություններին փոխանցվեց 360 հրշեջների համար ձեռքբերված հակահրդեհային միջոցները
Բնապահպանության նախարարության ներքո իրականացվող «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի է ունեցել 360 հրշեջների համար ձեռքբերված հակահրդեհային գործիքների և սարքավորումների՝ Բնապահպանության և Արտակարգ իրավիճակների նախարարություններին փոխանցման արարողությունը:
-
19 մարտ 2019
Բնապահպանության նախարարության «ԲԾԻԳ» ՊՀ-ն հավատարմագրվել է Կանաչ Կլիմայի Հիմնադրամին
Բնապահպանության նախարարության «ԲԾԻԳ» ՊՀ-ն հավատարմագրվել է Կանաչ Կլիմայի Հիմնադրամին
2019թ. փետրվարի 27-ին Կորեայի Հանրապետության Սոնգդո քաղաքում կայացած 22-րդ խորհրդի նիստի ժամանակ ԿԿՀ խորհուրդը հավատարմագրել է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ –ին: Նախորդ տարիների ընթացքում «ԲԾԻԳ» ՊՀ –ը նպատակային աշխատել է այս ուղղությամբ` անցնելով հավատարմագրման համար անհրաժեշտ բոլոր փուլերը:
-
12 մարտ 2019
Բնապահպանության նախարարը հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ
Բնապահպանության նախարարը հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ:
Ողջունելով դեսպանի գլխավորած պատվիրակությանը՝ բնապահպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք։
-
6 մարտ 2019
Քննարկվել է պոլիէթիլենային տոպրակների գործածությունն արգելող օրենքների նախագծերի փաթեթը
Քննարկվել է պոլիէթիլենային տոպրակների գործածությունն արգելող օրենքների նախագծերի փաթեթը
Բնապահպանության նախարարությունում անց է կացվել հանրային քննարկում՝ գերատեսչության մշակած պոլիէթիլենային տոպրակների գործածության արգելմանը միտված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։ Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 1-ից արգելել պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը և 2020 թվականի հունվարի 1-ից սահմանել հատուկ հարկ։ Այս միջոցառումները կհանգեցնեն տոպրակների օգտագործման նվազեցմանը, և 2023 թվականին նախատեսվում է արգելել Հայաստանում նրանց վաճառքը։