Նորություններ
-
19 նոյեմբեր 2019
Մեկնարկել է 10/10/20 ծրագիրը
Մեկնարկել է 10/10/20 ծրագիրը
Շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST - Foundation for Armenian Science and Technology) նախաձեռնությամբ՝ 10/10/20 ծրագրի շրջանակներում, այսօր տեղի ունեցավ աշխատանքային քննարկում։
-
14 նոյեմբեր 2019
Մարվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը
Մարվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը
Նոյեմբերի 11-ին և 12-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 3-րդ պահաբաժնի և «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 3-րդ պահաբաժնի տարածքներում հրդեհ է բռնկվել։
-
12 նոյեմբեր 2019
Մարվել են տարվա խորհրդանիշ դարձած նամականիշները
Մարվել են տարվա խորհրդանիշ դարձած նամականիշները
Այսօր շրջակա միջավայրի նախարարության և ՀայՓոստի համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել նամականիշի մարում՝ նվիրված 2019 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության հռչակած Կովկասյան ընձառյուծի տարվան և 2019 թվականին՝ Հայաստանի թռչունների պահպանման միության կողմից կազմակերպված հասարակական հարցման արդյունքում «Տարվա թռչուն» կոչմանն արժանացած Երկնագույն ալկիոնին։
-
11 նոյեմբեր 2019
Ուսուցողական աշխատաժողով տեսչական մարմինների համար
Ուսուցողական աշխատաժողով տեսչական մարմինների համար
«Օզոնային շերտը քայքայող նյութերի և Կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագիր Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Հայաստանում» ծրագրի շրջանակներում կայացել է պոլիքլորացված բիֆենիլների (ՊՔԲ-ներ) կառավարման և վերահսկման վերաբերյալ երկօրյա ուսուցողական աշխատաժողով` նախատեսված առողջապահական, բնապահպանական և էներգետիկայի ոլորտի տեսչական մարմինների համար։
-
7 նոյեմբեր 2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն ընտրվել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի անտառների և անտառային արդյունաբերության բյուրոյի նախագահի տեղակալ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն ընտրվել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի անտառների և անտառային արդյունաբերության բյուրոյի նախագահի տեղակալ
2019թ․ նոյեմբերի 4-7-ը Ժնևում անց է կացվել ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական անտառային հանձնաժողովի համատեղ նիստը, ...