Նորություններ
-
23 ապրիլ 2019 Բնապահպանության նախարարն ապրիլի 25-27-ը Չինաստանում կմասնակցի գոտի և ճանապարհ միջազգային համագործակցության համաժողովին Բնապահպանության նախարարն ապրիլի 25-27-ը Չինաստանում կմասնակցի գոտի և ճանապարհ միջազգային համագործակցության համաժողովին Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը 2019թ. ապրիլի 25-27-ն աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու Պեկինում տեղի ունենալիք Գոտի և ճանապարհ միջազգային համագործակցության համաժողովին, որի շրջանակներում կանցկացվի նաև «Կանաչ Մետաքսի ճանապարհ» երկրորդ թեմատիկ ֆորումը և կտրվի «Կանաչ գոտիների և Ճանապարհների Կանաչ Զարգացման Միջազգային Կոալիցիայի» մեկնարկը:
-
18 ապրիլ 2019 Բուլղարիա-Հայաստան համագործակցության ներուժն առավելագույնս կիրացվի Բուլղարիա-Հայաստան համագործակցության ներուժն առավելագույնս կիրացվի Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ցոցորկովա-Կայմակտչիևա Մարիա Պավլովային։
-
17 ապրիլ 2019 Կորեայի Հանրապետությունում «Ջերմոցային գազերի կադաստր» թեմայով վերապատրաստման ծրագրին դիմելու հրավեր Կորեայի Հանրապետությունում «Ջերմոցային գազերի կադաստր» թեմայով վերապատրաստման ծրագրին դիմելու հրավեր ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի (ՄԱԿ-ի ԿՓՇԿ) և Կորեայի Ջերմոցային գազերի կադաստրի և հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ կազմակերպվում է մասնագիտական վերապատրաստման ծրագիր՝ նվիրված կլիմայական գործողությունների և աջակցության թափանցիկությանը (պաշտոնապես բաց է դիմողների համար):
-
16 ապրիլ 2019 Հայաստանը և Գերմանիան խորացնում են համագործակցությունը բնապահպանության ոլորտում Հայաստանը և Գերմանիան խորացնում են համագործակցությունը բնապահպանության ոլորտում Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության զարգացման և տնտեսական համագործակցության նախարարության ներկայացուցիչ Դանիել Հաասի գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի, KfW գերմանական բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Կլաուս Վայգելի, բանկի ծրագրի ղեկավար Ալվարո Բեռիելի, KfW և GIZ հայաստանյան ներկայացուցիչների ուղեկցությամբ։
-
16 ապրիլ 2019 Դո՛ւրս Կարմիր գրքից Դո՛ւրս Կարմիր գրքից Արարատի մարզի Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի «Բնասերներ» խմբակի նախաձեռնությամբ Երևանի կենդանաբանական այգում կազմակերպվել է «Դո՛ւրս Կարմիր գրքից» խորագրով ամենամյա՝ արդեն երրորդ ցուցահանդեսը: Աշակերտները թափոններից պատրաստել էին կարմիր գրքի տեսակներ և ցուցահանդեսի ժամանակ ներկայացնելով՝ բարձրաձայնում էին նրանց խնդիրների մասին: