Նորություններ
-
3 ապրիլ 2020
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ/«Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ/«Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ
Շրջակա միջավայրի նախարարության միակ նպատակը շրջակա միջավայրի անվտանգության աստիճանի բարձրացումն է, որևէ այլ նպատակ նախարարությունը չի հետապնդում։
Առաջարկվող փոփոխությունը բխում է կառավարության դեռևս 2018 թվականի փետրվարի 22-ի N7 արձանագրային որոշմամբ հաստատված Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությունից։
-
2 ապրիլ 2020
Իրազեկման արշավ
Իրազեկման արշավ
Շրջակա միջավայրի նախարարությունը, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) ֆինանսավորմամբ և ՄԱԶԾ հետ համատեղ նախաձեռնել էին իրազեկման արշավ, որի շրջանակում հանրապետության տարբեր հատվածներում պետք է տեղադրվեին ջրային ռեսուրսների, օդի աղտոտվածության նվազեցման, անտառների պահպանության ու պլաստիկի դեմ պայքարի վերաբերյալ սոցիալական գովազդի թվով 60 վահանակներ։
-
1 ապրիլ 2020
Հարգելի հայրենակիցներ
Հարգելի հայրենակիցներ
Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում օգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում։
Հորդորում ենք զերծ մնալ շրջակա միջավայրը աղտոտելուց, քանի որ փողոցում նետված օգտագործված դիմակը կամ ձեռնոցը շրջակա միջավայրը աղտոտելուց զատ վարակի տարածման հնարավոր աղբյուրներ են։
-
30 մարտ 2020
«Հետք»-ին ի պատասխան
«Հետք»-ին ի պատասխան
Ի պատասխան «Հետք» պարբերականի այսօր հրապարակած՝ «Մանիպուլյացիաներ Արարատյան դաշտի խնայված ջրի ծավալի շուրջ» հոդվածի հայտնում ենք, որ այնտեղ ներկայացված են խեղաթյուրված տվյալներ, քանի որ․
1. Շրջակա միջավայրի նախարարությունը միայն 2019թ․-ի ընթացքում չափաբերել է (նվազեցրել) 1248 լ/վրկ ջրաքանակ՝ գործող ձկնաբուծական կազմակերպություններում, որի վերաբերյալ առկա են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը,
-
26 մարտ 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ/Ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նոր հայտերի գնահատման հասարակական լսումներն իրականացնելու է հեռավար կարգով
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ/Ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նոր հայտերի գնահատման հասարակական լսումներն իրականացնելու է հեռավար կարգով
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ, COVID-19 տեսակի կորոնավիրուսով վարակելիության դեպքերը բացառելու համար՝ շրջակա միջավայրի նախարարությունը ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նոր հայտերի գնահատման հասարակական լսումներն իրականացնելու է հեռավար կարգով։