Նորություններ
-
13 մայիս 2021
Հրազդանի և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում կատարված հիդրոերկրաբանական հետազոտությունների արդյունքները
Եվրոպական միության «Ջրային նախաձեռնություն պլյուս» ծրագրի շրջանակներում 2019թ. ՀՀ Հրազդանի և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում կատարված հիդրոերկրաբանական հետազոտությունների արդյունքները:
-
12 մայիս 2021
«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում սկսվել են ուռենիների տնկման աշխատանքները
Մայիսի 3-11-ը տնկվել է ուռենու 135,990 կտրոն Մասրիկ և Կարճաղբյուր գետերի ափամերձ տարածքներում` Մեծ Մասրիկ, Ախպրաձոր և Վարդենիս համայնքների վարչական շրջաններում։ Նշված համայնքներից 63 բնակիչ մասնակցել է աշխատանքներին:
-
12 մայիս 2021
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հյուընկալել էր «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի ներկայացուցիչներին
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հյուընկալել էր Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Չեխիայի Հանրապետության ու Ֆինլանդիայի կոնսորցիումի կողմից իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի առաջնորդ Դավիդ Լաչինային և ծրագրի համակարգող Ջինդռիխ Խլապեկին։
-
12 մայիս 2021
Կանաչ նորարարական գաղափարների մրցույթը ներկայացված գաղափարների հայտերի հիման վրա հայտարարում է ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ հայտերի ընդունում
Հայտերը գնահատելու են հայաստանյան հանձնաժողովի անդամները:
-
12 մայիս 2021
«Դեպի զրոյական աղտոտվածություն Արևելյան գործընկերության երկրներում» թեմայով առցանց հանդիպում
ԵՄ Կանաչ շաբաթվա շրջանակներում «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» (EU4Environment) ծրագիրը կազմակերպում է «Դեպի զրոյական աղտոտվածություն Արևելյան գործընկերության երկրներում» թեմայով առցանց հանդիպում, ինչը տեղի կունենա սույն թվականի մայիսի 27-ին, ժամը 9:00-11:30-ը: