Նորություններ
-
18 օգոստոս 2021 COP26 Glasgow մեկնարկն ավելի քան մոտ է Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է ս.թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 12-ը Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 26-րդ համաժողովին Հայաստանի Հանրապետության պատվիրակության ձևավորման աշխատանքները։
-
17 օգոստոս 2021 Երկշաբաթյա հատուկ հերթապահության արդյունքում Սևանա լճից դուրս է բերվել մանրաձկան 44 ապօրինի որսացանց Սեպտեմբերի 1-ին արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ կայացած հրատապ խորհրդակցությունից հետո «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։
-
17 օգոստոս 2021 Արթիկում 700 միլիոն դրամի բնապահպանական մեծ ծրագիր է իրականացվում «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2019-ից և կավարտվի 2022-ին։ Այն իրականացվում է ՄԱԿ-ի «Հարմարվողականության հիմնադրամ»-ի աջակցությամբ։ Աշխատանքների 80 տոկոսը պլանավորվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։
-
16 օգոստոս 2021 Սևանա լճի վրա շարունակվում է հատուկ հերթապահությունը Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի վրա։
-
16 օգոստոս 2021 Ուշադրություն Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում , Վայոց ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: