Նորություններ
-
4 փետրվար 2022
Red Book of Armenia բջջային հավելվածը կօգնի ճանաչել ու պահպանել Հայաստանի բնությունը
ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների մասին տեղեկատվություն պարունակող Red Book of Armenia բջջային հավելվածը կօգնի ճանաչել ու պահպանել Հայաստանի բնությունը:
-
4 փետրվար 2022
Սոցիալական հոլովակ
Եկե՛ք բարելավենք մեր և ապագա սերունդների կյանքի որակը՝ խնայելով ջուրը, թուղթը, էներգիան, լավացնելով օդի որակը և հնարավորինս հրաժարվելով պլաստիկից։ Հավատացե՛ք դա հնարավոր է անել, միայն պետք է սկսել։
-
4 փետրվար 2022
Հանրապետության գետերում ջրի ելքերը փետրվարի 3-4-ը
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։
-
4 փետրվար 2022
Սևանա լճի ավազանի հիդրոօդերևութաբանական պայմանները 2021 թվականի հունիսից 2022 թվականի հունվար ժամանակահատվածի համար
2021 թվականի հունիս ամսին Սևանա լճի ավազանի ողջ տարածքում դիտվել է խիստ չոր եղանակային պայմաններ, տեղումների ամսական քանակը կազմել է նորմայի 2-20%-ը, իսկ Վարդենիսի հատվածում ողջ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 5-6 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։
-
3 փետրվար 2022
Կայացել է «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել նախարարության համակարգմամբ ու Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը։