Նորություններ
-
4 ապրիլ 2022
Միջազգային համագործակցություն
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնակատար Թաթուլ Հայրապետյանը և Վրաստանի Հանրապետության Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալության «Սակաէրոնավիգացիա» ընկերության գլխավոր տնօրեն Գոչա Մեզվիրիշվիլին կնքել են համագործակցության մտադրությունների մասին արձանագրություն։
-
4 ապրիլ 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը աշխատանքային հանդիպում է անցկացրել Քրիստիան Հենշելի և « Ռոմաս Ռադկեի հետ
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը աշխատանքային հանդիպում է անցկացրել «EU4Sevan» ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելի և «Akut Partner» գերմանական խորհրդատվական ընկերության միջազգային փորձագետ Ռոմաս Ռադկեի հետ։
-
1 ապրիլ 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հանդիպել է մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ
Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Էլեկտրական տրանսպորտային միջոցների շարժունակության ապահովման տեխնիկական խորհրդատվական աջակցություն Հայաստանին» ծրագրի շրջանակում հանդիպում մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։
-
31 մարտ 2022
«Տարածելով պաշտպանության թևերը» խորագրով սեմինար-քննարկում խորհրդարանում
ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացվող ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում խորհրդարանում տեղի է ունեցել «Տարածելով պաշտպանության թևերը» խորհրդանշական խորագիրը կրող սեմինար, որի հիմնական թեման ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն է բնության պահպանության ոլորտում:
-
31 մարտ 2022
Կառավարության որոշմամբ հաստատվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը
Շրջակա միջավայրի նախարարությունը կթույլատրի 2022 թվականին իրականացնել Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս: Կառավարության որոշմամբ հաստատվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը։