Նորություններ
-
2 դեկտեմբեր 2023
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:00-ին, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
-
1 դեկտեմբեր 2023
Նախարար Հակոբ Սիմիդյանն հանդիպել է Կանաչ կլիմայի հիմնադրամի Երկրների համագործակցության հարցերով տնօրեն Կարոլինա Ֆուենտեսին և փոխտնօրեն Նոնհլանհլա Զինդելային
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28)-ին մասնակցության շրջանակում նախարար Հակոբ Սիմիդյանն հանդիպել է Կանաչ կլիմայի հիմնադրամի Երկրների համագործակցության հարցերով տնօրեն Կարոլինա Ֆուենտեսին և Նոնհլանհլա Զինդելային:
-
1 դեկտեմբեր 2023
Քննարկվել են Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների իրականացման ընթացքը
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ, Շրջակա միջավայրի նախարարության, «Սևան» ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ, Շրջակա միջավայրի նախարարությունում անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների իրականացման ընթացքը։
-
30 նոյեմբեր 2023
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Դուբայ
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Դուբայ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28)։
-
30 նոյեմբեր 2023
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD Groupe) ներկայացուցիչներին
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD Groupe) ներկայացուցիչներին:
Հանդիպմանը մասնակցել են նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը և ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանը։