ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.06.2023
ՄՐՑՈՒՅԹԻ ԾԱՆՈՒՑՈՒՄ․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի Կապան քաղաքում գտնվող վարչական շենքի հիմնանորոգման շինարարական աշխատանքների գնում

Պահպանվող տարածքների աջակցության ծրագրի (ՊՏԱԾ-Հ) շրջանակներում սահմանվել են երեք տեղական կազմակերպությունների և գործակալությունների՝ Զանգեզուրի կենսոլորտային համալիր (ԶԿՀ) ՊՈԱԿ-ի, Հայանտառ ազգային անտառտնտեսության Կապանի մասնաճյուղի և Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Հարավային տարածքային ավազանային կառավարման բաժնի գրասենյակային տարածքի անհրաժեշտ կարիքները: Այնուհետև իրականացվել է վերակառուցման նպատակով նախատեսված գործող շենքի ընտրության գործընթաց, որի ընթացքում Կապան քաղաքի Պապյան 10 հասցեում ընտրվել է երկհարկանի շենք։ Շենքը գնահատվել է կառուցվածքային ամրացման անհրաժեշտության և շենքի ընդհանուր վիճակի տեսանկյունից: 
Վարչական շենքի վերանորոգման համար առաջարկվող աշխատանքները հիմնականում ներառում են յուրաքանչյուր հարկի վերաձևավորում՝ համապատասխան չափի գրասենյակներ ապահովելու համար, շենքը սեյսմիկ ռիսկի նվազեցման համար ՀՀ չափանիշներին հարմարեցում, անվտանգության և հրդեհային անվտանգության համակարգերի ներդնում, շենքի հասանելիության բարելավում, տեխնիկական կայանքների (ջեռուցում, հովացում, ջրամատակարարում, կոյուղի, հսկման համակարգ, կապ և այլն) նորացում, հարդարման աշխատանքներ (հատակներ, պատեր, ճակատներ, առաստաղներ և այլն) և ֆասադների վերականգնում, տանիքների ջրամեկուսացման ավելացում, պատուհանների մեծացում՝ շենքում բնական լուսավորությունը բարելավելու համար, ինչպես նաև ֆոտովոլտային համակարգի տեղադրում։ Շինարարության ակնկալվող ժամկետը 2023 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի մարտն է (8 ամիս):
Հետաքրքրված իրավասու հայտատուները կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ և պահանջել մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթ՝ գրավոր դիմումի հիման վրա՝ Հասմիկ Խաչոյան, hkhachoyansppa@gmail.com Հայտերի վերջնաժամկետ և ներկայացում. Ի հավելումն հայտի բնօրինակների, պետք է ներկայացնել պատճեների երկու (2) թղթային օրինակ, որոնք պետք է ներառվեն ծրարի մեջ «Հայտ – պատճեն» նշագրմամբ և մեկ (1) թվային պատճեն (USB ֆլեշ կրիչի վրա)՝ որպես հայտի բնօրինակի սկան PDF ֆայլի տարբերակով, որը կներառվի «Հայտ – բնօրինակ» նշագրված ծրարի մեջ: Հայտերի բնօրինակը և պատճենները պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2023 թվականի օգոստոսի 1-ի տեղական ժամանակով ժամը 10:00-ն հետևյալ հասցեով.
Հասմիկ Խաչոյան Հասցե՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն (ՇՄՆ) Կառավարության 3-րդ մասնաշենք, 5-րդ հարկ, թիվ 544 սենյակ Քաղաք՝ Երևան Փոստային ինդեքս՝ 0010 Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն Տվյալ հասցեն հայտը ժամանակին ներկայացնելու նպատակով նախատեսված վերահսկիչ հասցե է։

Լրացուցիչ մանրամասների համար՝ 
Մրցույթի ծանուցում
Invitation for Bids