Վնասակար նյութերի արտանետումը մթնոլորտ. արխիվ
2021թ. մթնոլորտային արտանետումները կազմել են 308.9 հազ.տ, որի 69.6%-ը բաժին է ընկել արտանետման շարժական, 30.4%-ը` անշարժ աղբյուրներին: Արտանետման անշարժ աղբյուրների քանակը կազմել է 3 291, որոնց 74.9%-ն ունեցել են սահմանային թույլատրելի հաստատված չափորոշներ: Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը կազմել է 93.8 հազ.տ:
Շարժական աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը 2021թ. կազմել է 215.1 հազ.տ: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը` 155.9 հազ.տ կամ ընդհանուր արտանետումների 72.5%-ը, ցնդող օրգանական միացությունները` 37.0 հազ. տ կամ 17.2%, ազոտի օքսիդները` 21.3 հազ.տ կամ 9.9%:
2020թ. արտանետման անշարժ աղբյուրների քանակը կազմել է 3 422, որոնց 74.3%-ն ունեցել են սահմանային թույլատրելի հաստատված չափորոշներ: Արտանետման անշարժ աղբյուրներից անջատված վնասակար նյութերի քանակը կազմել է 257.2 հազ. տ, որի 66.5%-ը որսվել է, 33.5%-ը՝ արտանետվել մթնոլորտ:
Շարժական աղբյուրներից մթնոլորտ արանետված վնասակար նյութերի քանակը 2020թ. կազմել է 209.2հազ.տ: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը` ընդհանուր արտանետումների 72.4%-ը, ցնդող օրգանական միացությունները` 17.2%, ազոտի օքսիդները` 10.0 %:
2019թ. արտանետման անշարժ աղբյուրների քանակը կազմել է 3 363: Արտանետման անշարժ աղբյուրներից անջատված վնասակար նյութերի քանակը կազմել է 211.1 հազ.տ, որի 57.5%-ը որսվել է, մնացած 42.5%-ը` արտանետվել մթնոլորտ:
Շարժական աղբյուրներից մթնոլորտ արանետված վնասակար նյութերի քանակը 2019թ. կազմել է 178.2հազ.տ: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը` ընդհանուր արտանետումների 73.0%-ը, ցնդող օրգանական միացությունները` 16.6%, ազոտի օքսիդները` 10.0 %:
2018թ. արտանետման անշարժ աղբյուրների քանակը կազմել է 2 624, որոնց 71.8%-ն ունեցել են սահմանային թույլատրելի հաստատված չափորոշներ: Արտանետման անշարժ աղբյուրներից անջատված վնասակար նյութերի քանակը կազմել է 243.8 հազ. տ, որի 53.2%-ը որսվել է, մնացած 46.8%-ը` արտանետվել մթնոլորտ:
Շարժական աղբյուրներից մթնոլորտ արանետված վնասակար նյութերի քանակը 2018թ. կազմել է 149.4հազ.տ: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը` 109.2հազ.տ կամ ընդհանուր արտանետումների 73.1%-ը, ցնդող օրգանական միացությունները` 24.3հազ.տ կամ 16.3%, ազոտի օքսիդները` 15.5 հազ.տ, կամ 10.4 %:
2017թ. արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը կազմել է 141.3հազ.տ, անշարժ աղբյուրների քանակը՝ 3 334, որոնց 74.4%-ն ունեցել են սահմանային թույլատրելի հաստատված չափորոշներ: Արտանետման անշարժ աղբյուրներից անջատված վնասակար նյութերի քանակը կազմել է 239.7 հազ.տ, որի 41.1% որսվել է, իսկ մնացած 58.9%-ը` արտանետվել է մթնոլորտ:
Շարժական աղբյուրներից մթնոլորտ արանետված վնասակար նյութերի քանակը 2017թ. կազմել է 149.8հազ.տ: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը` 108.7հազ.տ կամ ընդհանուր արտանետումների 72.6%-ը, ցնդող օրգանական միացությունները` 24.7հազ.տ կամ 16.5%, ազոտի օքսիդները` 15.8 հազ.տ, կամ 10.6 %:
2016թ. արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը կազմել է 131.8հազ.տ, անշարժ աղբյուրների քանակը՝ 3 568, որոնց 60.5%-ն ունեցել են սահմանային թույլատրելի հաստատված չափորոշներ: Արտանետման անշարժ աղբյուրներից անջատված վնասակար նյութերի քանակը կազմել է 199.1հազ.տ, որի 33.8% որսվել է, իսկ մնացած 66.2%-ը` արտանետվել է մթնոլորտ:
Մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի 29.4%-ը կազմել է ծծմբային անհիդրիդը(38.7հազ.տ), 1.7%-ը` ածխածնի օքսիդը (2.3հազ. տ), 1.1%-ը` ազոտի օքսիդները /առանց ենթօքսիդի /`(1.5 հազ. տ): Ծանր մետաղների գումարային քանակը մթնոլորտային արտանետումներում կազմել է 24.9տ, փոշու քանակը՝ 4199.7տ , որի 3.2%-ը (133.9 տ ) բաժին է ընկել օրգանական փոշուն: Ցնդող օրգանական միացությունների քանակը մթնոլորտային արտանետումներում կազմել է 580.8տ։
Ավտորտանսպորտից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը 2016թ. կազմել է 144.9հազ.տ: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը` 105.5հազ.տ կամ ընդհանուր արտանետումների 72.8%-ը, ցնդող օրգանական միացությունները` 24.0հազ.տ կամ 16.6%, ազոտի օքսիդները` 14.8 հազ.տ, կամ 10.2 %:
2015թ. արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը կազմել է 128.9հազ.տ, անշարժ աղբյուրների քանակը՝ 3020, որոնց 72.8%-ն ունեցել են սահմանային թույլատրելի հաստատված չափորոշներ: Արտանետման անշարժ աղբյուրներից անջատված վնասակար նյութերի քանակը կազմել է 225.9 հազ.տ, որի 42.9% որսվել է, իսկ մնացած 57.1%-ը` արտանետվել է մթնոլորտ:
Մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի 26.50%-ը կազմել է ծծմբային անհիդրիդը (34.1 հազ. տ), 2.5%-ը (3.2 հազ. տ),` ածխածնի օքսիդը`1.0%-ը ազոտի օքսիդները /առանց ենթօքսիդիը/ (1.3 հազ. տ): Ծանր մետաղների գումարային քանակը մթնոլորտային արտանետումներում կազմել է 35.8 տ: Մթնոլորտ արտանետված փոշու քանակը կազմել է 5036.7 տ, որի 4,1%-ը (204.6 տ) բաժին է ընկել օրգանական փոշուն: 2015թ. ցնդող օրգանական միացությունների քանակը մթնոլորտային ընդհանուր արտանետումներում կազմել է 287.9տ:
Ավտորտանսպորտից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը 2015թ. կազմել է 139.8 հազ.տ: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը` 101.7 հազ.տ կամ ընդհանուր արտանետումների 72.7%-ը, ցնդող օրգանական միացությունները` 22.8 հազ.տ կամ 16.3%, ազոտի օքսիդները` 14.7 հազ.տ, կամ 10.5 %: