ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.04.2020
Մեղուները փոշոտման գործընթացի կորևորագույն դերակատարներն են

Սակայն նրանք և այլ փոշոտող կենդանիներ, ինչպիսիք են թիթեռները, ավելի ու ավելի մեծ սպառնալիքի առաջ են կանգնում մարդկային գործունեության պատճառով։  Թունաքիմիկատների օգտագործումը, հողօգտագործման փոփոխությունը, գյուղատնտեսական ինտենսիվ կառավարումն ու կլիմայի փոփոխությունը հիմնական վտանգներն են, որ սպառնում են մեղուների տեսակների բազմազանությանն ու կենսունակությանը:  ՀՀ-ում տարածված են հայկական դեղին մեղուն և նրա տարատեսակ կովկասյան գորշ մեղուն։ Մաքրացեղ պահպանվել են հատկապես Մեղրիում։ Հայկական դեղին մեղուների պահպանման և տոհմային աշխատանքով զբաղվում են Երևանի «Նեկտար» մեղվաբուծական գիտահետազոտական պետական ձեռնարկության Մեղրիի հենակետում։